National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ դրանք ակտիվ են թե՛ միջպետական եւ թե՛ խորհրդարանական մակարդակում:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը եւ նշել, որ Եվրոպական միության համար մեր երկիրը լիարժեք, կանխատեսելի եւ հեռանկարային գործընկեր է: Բունդեսթագի պատգամավորը նույնպես կարեւոր է համարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը եւ այս համատեքստում ընդգծել, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել ու նպաստել ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացմանը:

Հյուրի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասն ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումները, անդրադարձել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաեւ խորհրդարանական մակարդակում հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի:

Կարեւորելով երկու երկրների հարաբերությունների խորացումը՝ Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենը պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստելու հայ-գերմանական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Գերմանացի պատգամավորը բարձր է գնահատել իբրեւ ՀՀ արդարադատության նախարար՝ Արփինե Հովհաննիսյանի կատարած աշխատանքն արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման գործում: Նա համոզմունք է հայտնել, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում տիկին Հովհաննիսյանը կշարունակի աջակցել այդ գործընթացի արդյունավետ իրականացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am